Թուրքիայում ծանոթանում են A400 ինքնաթիռին

Airbus ընկերության արտադրած A400M ռազմափոխադրիչ ինքնաթիռը հուլիսի 9-ին ժամանել է Թուրքիա, որտեղ պետք է ցուցադրվի ռազմաօդային ուժերի ղեկավարությանը։

A400M-ը ներկայում թռիչքներ է իրականացնում աշխարհի մի շարք պետություններում, որտեղ հնարավորություն է լինում տեղում ծանոթանալ ինքնաթիռի հետ։

A-400M հերթական կանգառն էլ Թուրքիան է, որտեղ այն մնալու է երկու օր։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի «Էթիմեսգութ» ավիաբազայում։ Սպասվում է, որ ինքնաթիռի հետ ծանոթանալու համար ավիաբազա  կայցելի Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ավելի ուշ այն ցուցադրական թռիչք է կատարելու դեպի Կեսարիայի ռազմաբազա։ Վաղն ինքնաթիռը մեկնելու է ֆրանսիական Թուլուզ քաղաք։

A400

A400

Թուրքական «Ջիհան» գործակալության տեղեկություններով՝ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են ձեռք բերել 10 միավոր A400:

Նշենք, որ A400 ինքնաթիռը ցուցադրվել է Լը Բուրժե-2013 ավիացուցահանդեսի ժամանակ։ Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *