Ներկայացվել է Թուրքիայի զինված ուժերի թվաքանակը

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է զինծառայողների ընդհանուր քանակը հուլիսի 1-ի դրությամբ։

Թուրքիայի զինված ուժերի ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային, առափնյա անվտանգության ուժերում և ժանդարմերիայում ծառայություն է անցնում 646.218 զինծառայող։

Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ

Գեներալների և ծովակալների թիվը կազմում է 346 մարդ, որից 312-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 33-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 38.938 մարդ է, որից 32.865-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5.532-ը՝ ժանդարմերիայում, 571-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սերժանտական կազմի ընդհանուր թիվը 46.299 մարդ է, որից 36.807-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 8.823-ը՝ ժանդարմերիայում, 669-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Շարքայինների ընդհանուր թիվը 593.708, մարդ է որից 412.546-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 176.716-ը՝ ժանդարմերիայում, 4.446-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 35 տոկոսը։

One response to “Ներկայացվել է Թուրքիայի զինված ուժերի թվաքանակը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *