Ստեփանակերտում հարգել են անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը

Հունիսի 29-ին Արցախում հարգել են անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը։

Հարգանքի տուրք մատուցելու համար Ստեփանակերտի գերեզմանոց են այցելել Արցախ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը , բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ:

Anhayt Koracner

Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված միջոցառման ընթացքում նախ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են տեղադրվել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրի անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշարձանին, իսկ այնուհետև հնչել են ելույթներ ու մատուցվել է պատարագ, տեղեկացնում է  Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *