ՊՆ պատվիրակությունը Վրաստանում հանդիպումներ է ունեցել

ՊՆ պատվիրակությունը հունիսի 27-ից 29-ը ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի գլխավորությամբ մասնակցել է Բաթումում Վրաստանի պաշտպանության նախարարության կազմակերպված պաշտպանության և անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովին:

DwLqs6014wmuEeUtf8clQu7sDA

 

Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են Վրաստանի պաշտպանական քաղաքականության ու բարեփոխումների, միջազգային խաղաղարար առաքելությունների նրա մասնակցության, ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկաներների, Եվրատլանտյան անվտանգության, մեր տարածաշրջանում սպառնալիքների և մարտահրավերների հետ կապված հարցեր:

Համաժողովի շրջանակներում Տոնոյանը աշխատանքային երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, դոկտոր Էվելին Ֆարկասի և Մեծ Բրիտանյանի պառլամենտի անդամ, Միջազգային անվտանգային ռազմավարության նախարար, դոկտոր Անդրյու Մերիսոնի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են համագործակցության ընթացիկ ծրագրեր և նոր հեռանկարներ, մասնավորապես միջազգային խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության և վարժանքի, պաշտպանական բարեփոխումների, հումանիտար ականազերծման ոլորտներում, և կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *