Ադրբեջանում զինհոսպիտալի նոր մասնաշենք են բացել

Հունիսի 25-ին Ադրբեջանում կայացել է ԶՈւ կլինիկական հոսպիտալի երկրորդ գլխավոր բուժական կորպուսի բացման արարողությունը։ Համաձայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքի՝ վերջինս պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ ներկա է եղել հանդիսավոր բացմանը։

Իլհամ Ալիևն ու Սաֆար Աբիևը՝ նորակառույց հոսպիտալում

Իլհամ Ալիևն ու Սաֆար Աբիևը՝ նորակառույց հոսպիտալում

Ալիևին ցույց են տվել նորակառույց մասնաշենքը և նոր բժշկական սարքավորումը։ Բացի այդ նրան ներկայացրել են նոր 60-տեղանոց շարժական հոսպիտալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *