Ամերիկան մեղմացնում է պատժամիջոցներն հօգուտ Սիրիայի ապստամբներին

Հունիսի 12-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ մեղմացվում են Սիրիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Սակայն այդ մեղմացումները կվերաբերեն այն շրջաններին, որոնց վերահսկում են ապստամբները։

Ռեյթերս լրատվական գործակալությունը հայտնում է, որ այդպիսով ամերիկյան ընկերությունները հնարավորություն են ստանում օգնել սիրիացի ապստամբներին՝ նրանց վերահսկողության ներքո շրջաններին մատակարարելով սնունդ, գյուղատնտեսական ապրանքներ, էներգետիկ սարքավորումներ, իսկ սիրիացի գրոհայիններից հնարավոր կլինի նավթ գնել։

Սիրիայի գրոհայիններ

Սիրիայի գրոհայիններ

Նշենք, որ Սիրիայի հետ առևտուր անող ցանկացած ամերիկյան ընկերություն պիտի նախ հատուկ թույլտվություն ստանա ԱՄՆ առևտրի նախարարությունից։

ԱՄՆ իշխանություններն ընդգծել են, որ տնտեսական հարաբերությունների զարգացումը Սիրիայի հետ չի ենթադրում զենք-զինամթերքի տրամադրում զինյալներին։

Միացյալ Նահանգները Սիրիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել դեռևս 2011-ի աշնանը։ Գրեթե նույն ժամանակ նման պատժամիջոցների մասին հայտարարել էին նաև Եվրամիությունը և Արաբական երկրների լիգան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *