Սիրիայի Էլ-Քուսեյր քաղաքում սիրիական ընդդիմությունը զինված է եղել հրետանիով և ՀՕՊ համակարգերով, ամերիկյան CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ։
«Մարդիկ, ովքեր պայքարում են սիրիական բանակի դեմ, լավ զինված են։ Էլ Քուսեյրի իրավիճակում երկու կողմերն էլ օգտագործել են ծանր զինատեսակներ։ Ընդդիմությունն օգտագործել է ծանր հրետանի և ՀՕՊ համակարգեր»,-նշել է ռուս նախարարը։
Նա նաև ավելացրել է, որ սիրիական հակամարտության հարցում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմավարական մոտեցումների մեջ տարաձայնություններ չկան։