Չիլիում 600-800 հազար մարդ է մասնակցել քաղպաշտպանության զորավարժություններին

ITAR-TASS-ը հայտնում է, որ Չիլիում հունիսի 6-ին 600-800 հազարից ավելի մարդ է մասնակցել երկրաշարժի ու ցունամիի դեպքում անհրաժեշտ քաղաքացիական պաշտպանությանը նվիրված զորավարժություններին։

Ինչպես հայտարարել է Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային վարչության տնօրեն Ռիկարդո Տորոն, զորավարժությունների նպատակն էր ուսումնասիրել տեղական իշխանությունների ու բնակիչների պատրաստվածության աստիճանը բնական աղետների ժամանակ:

Համաձայն սցենարի՝ Չիլիում տեղի է ունեցել 8,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Վալպարաիսո քաղաքից 62 կմ հեռավորության վրա, որին հաջորդել է ցունամի:

Վալպարաիսոյի քաղաքապետ Ռաուլ Սելիսը, համաձայն ԶԼՄ-ների, գոհ է մնացել զորավարժությունների արդյունքից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *