Ռուսաստանը Սիրիային դեռևս չի հանձնել Ս-300 զենիթահրթիռային համակարգերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովից հետո ասել է, որ ռուսական կողմը դեռևս չի հանձնել Ս-300 զենիթահրթիռային համակարգերը Սիրիային։

Պուտինը հավելել է, որ Ս-300-ներն աշխարհում լավագույն ՀՕՊ-երից են, բայց իրենք չեն ցանկանում փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, իսկ պայմանագիրը ստորագրվել էր տարիներ առաջ, և մնացել էր թղթի վրա։

Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Նշենք, որ Ռուսաստանի կողմից Ս-300 համակարգերի հանձնումը Սիրիային հակասական արձագանքներ է առաջ բերել միջազգային քաղաքական շրջանակներում։ Սիրիայի կառավարության հակառակորդները պնդում են, որ ՌԴ-ն ծրագրել է վաճառել զենիթահրթիռային համակարգերը՝ Սիրիայի ապստամբների դեմ պայքարում կառավարությանն աջակցելու նպատակով։

Պաշտոնական Մոսկվան հերքում է այս տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ Ս-300-ները կօգնեն հավասարակշռել իրավիճակը Սիրիայում՝ զսպելու միջոց դառնալով նրանց դեմ, ովքեր սրում են հակամարտությունը։ Այնուհանդերձ, Մոսկվան հավատացնում է, որ զենիթահրթիռային համակարգերը չեն կիրառվի հրթիռ և ինքնաթիռ չունեցող ապստամբների դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *