ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան համալրվել է տեխնիկական հետախուզման նոր միջոցներով

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան համալրվել է տեխնիկական հետախուզման նոր «Ռադիոլամպա» համալիրներով: Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Տեխնիկական հետախուզման «Ռադիոլամպա» համալիր

Տեխնիկական հետախուզման «Ռադիոլամպա» համալիր

Համալիրները նախատեսվում է շահագործել ձմեռային ուսումնական շրջանից՝ «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում  մարտավարական և  մարտավարամասնագիտական վարժանքների շրջանակներում:

Ըստ ՌԴ ՀՌՇ հաղորդագրության՝ ընթացիկ տարում Հայաստանում տեղակայված  ՌԴ ԶՈւ ստորաբաժանումներում  նոր տեխնիկայի քանակը ավելացել է մինչև 60 տոկոս:

Նշենք, որ բաց աղբյուրներում «Ռադիոլամպա» համալիրի մարտավարատեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ չենք հանդիպել, իսկ մեզ հանդիպած հիշատակումները կապված են այդ համալիրներով 102-րդ բազան համալրելու հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *