Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ին հայտնեց, որ սա ապատեղեկատվություն է։

Մեզ հետ զրույցում Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշեց, որ սա հերթական ապատեղեկատվությունն է․

Սենոր Հասրաթյանը նշեց, որ Պաշտպանության Բանակը միջադեպի հետ որևէ կապ չունի և զինծառայողը սպանվել է «սեփական բանակում կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *