Ադրբեջանի ռազմական բյուջեն դեռ զիջում է 2015 թ. դոլարային համարժեքին

Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած 2018 թ. բյուջեով ռազմական ոլորտին հատկացումները կազմում են շուրջ 2 մլրդ 739 մլն մանաթ: Նախորդ տարիների համեմատությամբ՝ ռազմական բյուջեն մանաթով սահուն աճում է, սակայն դոլարային փոխարժեքով դեռևս զիջում է 2015 թ. ցուցանիշին:

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015-2018 թթ.՝ մանաթով և դոլարային միջին փոխարժեքով. 2018 թ. բյուջեն հաշվարկվել է նախագծի հրապարակման օրվա՝ 2017 թ. հոկտեմբերի 20-ի փոխարժեքով

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015-2018 թթ.՝ մանաթով և դոլարային միջին փոխարժեքով. 2018 թ. բյուջեն հաշվարկվել է նախագծի հրապարակման օրվա՝ 2017 թ. հոկտեմբերի 20-ի փոխարժեքով

2017 թ. ընթացքում մանաթ-դոլար փոխարժեքը գրեթե հաստատուն է մնացել, ըստ այդմ՝ հաջորդ տարվա բյուջեն առաջարկվում է ընթացիկ տարվա համեմատ ավելացնել թե՛ մանաթով (շուրջ 3.66 տոկոս), թե՛ դոլարային համարժեքով (շուրջ 5.2 տոկոս*):

* 2017 թ. դեպքում հաշվարկել ենք դոլար-մանաթ միջին փոխարժեքով, 2018 թ. համար՝ ընդունման օրվա՝ 2017 թ. հոկտեմբերի 20-ի փոխարժեքով: Ըստ այդմ՝ այս հարաբերակցությունը կարող է փոխվել՝ կախված 2018 թ. փոխարժեքի տատանումներից:

2018 թ. բյուջեի նախագծով ռազմական ոլորտի հատկացումները մեկ այլ առանձնահատկություն ևս ունեն. առաջին անգամ 2017 թ., ինչպես նաև 2018 թ. համար ևս «Այլ դասերին չպատկանող ծախսեր» ենթակետով հատկացումները կտրուկ աճել են (2013-2016 թթ. նույն ենթակետով հատկացումները կազմում էին շուրջ 3-3.5 մլն մանաթ, 2017 թ.՝ 1 մլրդ 257 մլն, 2018 թ. նախագծով՝ 1 մլրդ 258 մլն մանաթ):

2017 թ. նշված դասի հատկացումները ուղղվել էին Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը՝ նույն 3-3.5 մլն դոլարի չափով, ինչպես նաև՝ Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներ իրականացմանը: Այս ենթակետն առաջին անգամ ավելացվել էր հենց 2017 թ.:

Ըստ որում նույն տարում զգալի չափով նվազել էր «Պաշտպանության ուժեր» ենթակետով հատկացումը: Ամենայն հավանականությամբ՝ նոր դասով հատկացումները պարզապես առանձնացվել են «Պաշտպանության ուժերին» նախորդ տարվա հատկացումներից:

Ինչպես ենթադրել էինք նաև 2017 թ. դեպքում, ամենայն հավանականությամբ, «Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերին և միջոցառումներին» համար առանձնացվող հատկացումները, կամ առնվազն դրանց հիմնական մասը, նախատեսված են նոր ռազմական գնումների, սպառազինության վերանորոգման և այս ոլորտի այլ ծախսերի համար:

Աղյուսակ. Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015–18 թթ.՝ մլն մանաթով.

Բաժին 2015 2016 *  23.II.16 2017  16.XI.16 2018 (նախագիծ)
8.2. Պաշտպանություն 1779 2 229 2 642 2 739
8.2.1. Պաշտպանական ուժեր 1 651 2 115 1 270 1 366
8.2.2. Ազգային անվտանգություն 121.1 108.9 111.9 111.6
8.2.3. Պաշտպանության և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններ 2.8 2.4 2.6 2.6
8.2.4. Այլ դասերին չպատկանող ծախսեր 3.4 3.0 1 257.6 1 258

* 2015 թ. դեկտեմբերին հաստատվել էր բյուջեն՝ նավթի մեկ բարելը 90 ԱՄՆ դոլարի հաշվարկով, սակայն 2016 թ. սկզբին նավթի գնի կտրուկ անկումից հետո կատարվեց վերահաշվարկ: 2016 թ. փետրվարին բյուջեի վերանայված տարբերակում նավթի մեկ բարելի գինը հաշվել են 25 դոլարով:

** 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանի ֆինանսների նախարարության հրապարակած նախագծի առաջին տարբերակում պաշտպանությանը նախատեսվում էր հատկացնել ընթացիկ՝ 2016 թ. բյուջեից 27.5%-ով պակաս գումար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *