[Լրացված]. Հոկտեմբերի 20-ին մահացել է ՊԲ 2 զինծառայող

Հոկտեմբերի 20-ին նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1998թ. ծնված Արամ Սիրեկանի Խաչատրյանը և 1997թ. ծնված Հրաչ Արարատի Ավետիսյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Լրացում. ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԱրամԽաչատրյանի սպանության գործող ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ»:

Մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հոկտեմբերի 21-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արամ Խաչատրյանը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 12:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, աջ ուսագոտու շրջանում։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զինծառայողը ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

«Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Խաչատրյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտը», – Նշվում է ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Լրացում-2.  Հոկտեմբերի 24-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պարզվել են Արամ Խաչատրյանի մահվան դեպքի հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին: Պարզվել է, որ Խաչատրյանը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցների հետևանքով:

Բացի այդ, քննությամբ պարզվել են կրտսեր սերժանտի կողմից կատարված հանցավոր այլ դրսեւորումների՝ ծառայակիցներին վիրավորելու դեպքեր, պարզվել դրանց շարժառիթը։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Լրացում-3. Հոկտեմբերի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ «պարզվել են զինծառայող Հրաչ Ավետիսյանի մահվան էական նշանակություն ունեցող որոշ հանգամանքներ»:

Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։ Զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից ճակատի շրջանին կրակոց արձակելու հետևանքով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ականատես վկաներ։ Զինծառայող Ավետիսյանը զինակիցների կողմից անմիջապես տեղափոխվել է Ստեփանակերտի զինհոսպիտալ, սակայն ճանապարհին մահացել է:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեպքից օրեր առաջ զինծառայողի հետ վիճաբանել և բռնություն է կիրառել նույն զորամասի մեկ այլ զինծառայող։

Ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային։

Լրացում-4. Հոկտեմբերի 25-ին Հոկտեմբերի 24-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Հրաչ Ավետիսյանի մահվան դեպքի մասին փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։

Ապացույցների հիման վրա՝ համածառայակցին, ով պարտադիր ժամկետային զինծառայող է՝ շարքային, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *