Քրդերը Ռաքքան տեսնում են հետագա ինքնավարության շրջանակներում. SDF

Ռաքքան ազատագրելուց հետո Սիրիայի քրդական ուժերը հայտարարել են, որ այն պետք է լինի «ապակենտրոնացված, Դաշնային Սիրիայի» կազմում, իսկ քաղաքի իշխանությունը պետք է փոխանցվի քաղաքային խորհրդին: 

Հոկտեմբերի 20-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից քաղաքը ազատագրելու առթիվ անցկացված միջոցառմանը հայտարարել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) խոսնակ Թալալ Սիլոն: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Ըստ SDF-ի՝ հիմնականում արաբ բնակչությամբ քաղաքի և հարակից շրջանների բնակիչները իրենք պետք է որոշեն իրենց ապագան «ապակենտրոնացված, Դաշնային և ժողովրդավարական Սիրիայի» շրջանակներում: Այս քայլով, ամենայն հավանականությամբ, քրդական ուժերը փորձում են Ռաքքան պահել իրենց իշխանության շրջանակներում:

Քրդական ուժերը Սիրիայի հյուսիսային շրջաններում, որոնք փաստացի հենց քրդերի վերահսկողության տակ են, ցանկանում են հասնել ինքնավար շրջանի ստեղծման հետագայում:

Նշենք, որ SDF-ը Ռաքքա քաղաքը ահաբեկիչներից ազատագրելու մասին հայտարարել էր հոկտեմբերի 17-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *