Քաղպաշտպանության վարժանքներ Ադրբեջանի Գոյքչայ շրջանում

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի հանրապետության ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության վարչության աջակցությամբ Շիրվանի տափաստանի Գոյչայ շրջանում անցկացվել են համալիր քաղաքացիական պաշտպանության վարժանքներ։

Շրջանի քաղպաշտպանության ուժերն իրականացրել են վարժանքներ արտակարգ պատահարի տեղանքի հսկողություն, տարածքից ելումուտի սահմանափակման, հրդեհի չեզոքացման, քիմիական վարակի գոտու տեղայնացման, օբյեկտի քիմիական հետախուզության կազմակերպման, որոնողական, փրկարարական, տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման, համաճարակի դեմ պայքարի, մարդկանց անվտանգ տարհանման ուղղությամբ։ Փրկարարական վարժանքների հիմնական նպատակը պրակտիկ հմտությունների արմատացումն էր, հատուկ ուշադրություն էր հատկացվել հրամանատարական կազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանն ու անվտանգության կանոնների պահպանմանը։

ԱՀ ԱԻՆ պատկերանիշ

ԱՀ ԱԻՆ պատկերանիշ

Վարժանքներին որպես դիտորդ ներկա էին շրջանի գործադիր իշխանության և Արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ վարժանքներին մասնակցում էր նաև շրջանի ռազմականացված ջոկատների անձնակազմը՝ թվով 273 հոգի և 36 միավոր տեխնիկա։

Նշենք, որ համաձայն ադրբեջանական կայքերի՝ Ադրբեջանում քաղպաշտպանության վարժանքներ իրականացվել էին նաև 2011-ի ապրիլի 11-ին, իսկ ԱԻՆ-ի վերջին լայնամասշտաբ մարտավարական վարժանքները կայացել են 2013-ի մարտին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *