Տաջիկստանի ռուսաստանյան բազայում անցկացվել են հակաահաբեկչական վարժանքներ

Տաջիկստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 201-րդ ռազմաբազայի զինծառայողները վարժանքների ընթացքում կանխել են ռազմաբազայի օբյեկտների վրա պայմանական ահաբեկիչների հարձակումը։  Այս մասին հոկտեմբերի 19-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ պայմանական դիվերսանտները հսկիչ անցագրային կետով մուտք են գործել ռազմաբազա և փորձել գրավել զինապահեստը։ Ռազմաբազայի պարեկային ուժերը տագնապով վերկացից հետո մարտի են բռնվել ահաբեկիչների հետ։

ՌԴ ԶՈւ՝ Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անում

ՌԴ ԶՈւ՝ Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անում

Լրացուցիչ ուժերի օժանդակությամբ զինծառայողները վնասազերծել են ահաբեկիչներին, գերեվարել նրանց առաջնորդին։

Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններ  անցկացվում են պարբերաբար, ինչը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում անմիջապես սահմանակից է Աֆղանստանին, ինչն էլ մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները:

ՌԴ ԶՈւ՝ Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անում

ՌԴ ԶՈւ՝ Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են անում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *