Իրաքյան Քրդստանի հարևանությամբ շարունակվում են թուրք-իրաքյան համատեղ վարժանքները

Հոկտեմբերի 20-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակել են իրենց վարժանքները անմիջապես Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքների սահմանին: Վարժանքների ընթացքում խաղարկվել են հատուկ տեխնիկայի միջոցով նոր խրամատներ փորելու և դրանցում զինտեխնիկա տեղակայելու գործողություններ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-իրաքյան վարժանքների ընթացքում խաղարկվել են հատուկ տեխնիկայի միջոցով նոր խրամատներ փորելու և դրանցում զինտեխնիկա տեղակայելու գործողություններ

Թուրք-իրաքյան վարժանքների ընթացքում խաղարկվել են հատուկ տեխնիկայի միջոցով նոր խրամատներ փորելու և դրանցում զինտեխնիկա տեղակայելու գործողություններ

Թուրքիայի և Իրաքի սահմանին գործող Հաբուր անցակետից ընդամենը 3 կմ հեռավորության վրա իրականացվող վարժանքների ժամանակ թուրք-իրաքյան համատեղ ուժերը նաև խաղարկել են տարածքի հետախուզման գործողություններ, զինծառայողները կատարել են նաև տանկերի և զրահամեքենաների սպասարկման առաջադրանքներ:

Իրաքյան Քրդստանին անմիջապես սահմանակից տարածքներում Թուրքիայի զինուժը զորավարժություն է սկսել դեռևս սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 26-ին այդ վարժանքներին միացել է նաև Իրաքի զինուժը: Վարժանքներին ներգրավված են տանկեր, հաուբիցներ, հրթիռային կայաններ, անօդաչու թռչող սարքեր:

Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անցկացվել է անկախության հանրաքվե, որի ընթացքում բնակչության մոտ 93 տոկոսը կողմ է քվեարկել: Սակայն քրդերի անկախացմանը դեմ են Իրաքը, Իրանը, Թուրքիան, ինչպես նաև այլ պետություններ: Թուրքիան և Իրաքը հայտարարել են, որ քրդերի անկախացումը կանխելու համար դիմելու են բոլորին միջոցներին, այդ թվում նաև ռազմական գործողությունների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *