Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց որոնման  աշխատանքներին վերաբերող հարցեր:

Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել համագործակցությունը հնարավորինս խթանելու և առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում անցկացվել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն – 2017» զորավարժությունը, որի եզրափակիչ փուլի  գործնական վարժանքներին մասնակցել են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները` հումանիտար օգնություն ցուցաբերելու գործողությունների շրջանակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *