Հոկտեմբերի 19-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Թարմացում]

Հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

2017 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում,  զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ուսի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Արմենի Խաչատրյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *