Էրդողանը կրկին սպառնում է «մի գիշեր հանկարծակի» մտնել Սիրիայի քրդերի տարածք

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, որ իրենք Իրաքի տարածքում չեն թողնի PKK-ին, ԻՊ-ին, նույնպես նաև Սիրիայի տարածքում չեն թողնի հանգիստ մնալ քրդական PYD-YPG ուժերին: Էրդողանը այս մասին հայտարարել է ՏԻՄ ղեկավարների հետ հանիդպմանը. Ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Էրդողանը հայտարարել է, որ չեն թույլատրի Իրաքի և Սիրիայի քրդական կառույցներին տարածքներ վերահսկել, իրենց հնարավորությունները հանգիստ իրացնել:

Թուրքիայի նախագահը նշում է, որ, ինչպես «մի գիշեր հանկարծակի» մտան Սիրիայի Իդլիբ նահանգ, ալ-Բաբ, այնպես էլ՝ կմտնեն քրդերի վերահսկած տարածքներ: Էրդողանը մեկ անգամ ևս շեշտել է Թուրքիայի այն դիրքորոշումը, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը» (YPG) Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի թև է:

Էրդողանը նաև անդրադարձել է Իրաքյան Քրդստանին՝ նշելով, որ իրենք դադադրեցրել են էրբիլի հետ օդային կապը և սատարում են Իրաքի գործողություններին:

Իրադրությունը Սիրիայում՝ ըստ South Front կայքի

Իրադրությունը Սիրիայում՝ ըստ South Front կայքի

Պաշտոնական Անկարան առաջին անգամ չէ, որ նախագահի մակարդակով նման դիրքորոշում է արտահայտում: Հիմնական խոչընդոտն այստեղ թուրքական կողմի համար այն է, որ Սիրիայի քրդական նույն կառույցի հետ համագործակցում է Միացյալ Նահանգները:

Ավելին՝ հոկտեմբերի 17-ին Սիրիայի քրդական այդ ուժերը ԱՄՆ օգնությամբ շուրջ 4 ամսվա պայքարից հետո վերահսկողություն հաստատեցին «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի կենտրոն Ռաքքա քաղաքի նկատմամբ:

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ սիրիայի Իդլիբում

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ սիրիայի Իդլիբում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *