Վրաստանը Նիդերլանդներին «Բուկ» ԶՀՀ-ի հրթիռ է փոխանցել՝ ուսումնասիրման համար

Նիդերլանդները դիմել է Վրաստանին՝ խնդրելով օգնել ուսումնասիրել Դոնբասում մալայզիական «Բոինգ» ինքնաթիռի կործանման միջադեպը: Հետաքննության անցկացման համար Վրաստանը Նիդերլանդներին փոխանցել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրի հրթիռ:  Այս մասին հայտնում է հոլանդական RTL Nieuws լրատվակայքը:

Հոլանդական աղբյուրում նշվում է, որ Վրաստանը «Բուկ» ԶՀՀ-ի 9Մ38 հրթիռը իրենց տրամադրել է դեռևս 2017 թ. փետրվարին: Հրթիռը Վրաստանից տեղափոխել են Նիդերլանդների ՌՕՈւ С-130 Hercules բեռնատար ինքնաթիռով և տեղակայել այդ երկրի Գիլզե-Ռեյեն ռազմաբազայում: Վրաստանի պաշտպանության նախարարությունը և մամուլը այս մասին որևէ բան մինչ օրս չեն հայտնել:

Բուկ զենիթահրթիռային համալիր

«Բուկ» զենիթահրթիռային համալիր

Նշվում է, որ նիդերլանդական կողմի միակ խնդիրը 2014 թ. Ուկրաինայի երկնքում կործանված MH17 թռիչքի ինքանթիռի միջադեպի ուսումնասիրումը չէ: Ըստ RTL Nieuws-ի՝ հրթիռը կփոխանցվի նաև Նիդերլանդների ՊՆ-ին՝ դրա հնարավորություններն ուսումնասիրելու համար:

Ավելացնենք, որ «Բոինգի» կործանումը մինչ օրս դեռևս բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, և շրջանառվում են տարբեր վարկածներ: Համաձայն դրանցից մեկի՝ ինքնաթիռը խոցել են Ուկրաինայի հարավ-արևելքում՝ հակամարտության գոտու օդային տարածքում՝ հենց «Բուկ» համալիրից:

Մինչ այս նիդերլանդական մասնագետները «Բուկ»-ի հրթիռներ ուսումնասիրել էին նաև Ֆինլանիդայում և հենց Ուկրաինայում:

Վրաստանի զինուժի «Բուկ» զենիթահրթիռային համալիրները ներգրավվել են նաև 2008 թ. վրաց-ռուսական Օգոստոսյան պատերազմին: 5-օրյա մարտերի ընթացքում Ռուսաստանի զինուժը կարողացել էր որպես «մրցանակ» վերցնել մեկ միավոր «Բուկ»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *