Կանցկացվի ռուս-հնդկական զորավարժություն՝ բոլոր զորատեսակների ներգրավմամբ

Հոկտեմբերի 19-29-ը Ռուսաստանում կանցկացվի ռուս-հնդկական ամենամյա «Ինդրա-2017» զորավարժությունը։ Այս տարի կանցկացվեն կոպլեքս վարժանքներ՝ «Ինդրայի» օդային՝ «Ավիա-Ինդրա» և ծովային՝ «Ինդրա-Նևի» փուլերի համատեղությամբ, որոնք նախորդ տարիներին անցկացվում էին առանձին։ Այս մասին հոկտեմբերի 16-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանի ու Հնդկաստանի ԶՈւ զինծառայողներ «Ինդրա-2012» զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ու Հնդկաստանի ԶՈւ զինծառայողներ «Ինդրա-2012» զորավարժության ժամանակ

«Այս զորավարժությունը կատարելագործվել է 3 տեսակի զորքերի (ցամաքային, ռազմաօդային, ռազմածովային) միավորմամբ, ինչը գոյություն ունեցող համաշխարհային իրադրությունում լրացուցիչ շեշտադրում է զորքերի միավորված տեսակների կարևորությունը,- նշել են ՌԴ ՊՆ-ից»։

Հնդկական կողմից զորավարժությանը ներգրավվելու է ցամաքային ուժերի 350, ռազմաօդային ուժերի 80 զինծառայող, 2 միավոր Իլ-76 ինքնաթիռ, ֆրեգատ և կորվետ։ Ռուսական կողմից ներգրավվելու է 1000 զինծառայող, Խաղաղօվկիանոսյան նավատորմիղի ուժեր, ավիացիա։

Զորավարժության ընթացքում երկու երկրների զինծառայողները խաղարկելու են հակաահաբեկչական գործողություններ։

«Ինդրան» Հնդկաստանի ու Ռուսաստանի համատեղ ամենամյա զորավարժություն է, որն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: Մինչ այս զորավարժության ցամաքային, օդային և ծովային տարբերակներն անցկացվում էին առանձին։

Ռուս-հնդկական «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժություն

Ռուս-հնդկական «Ինդրա նևի-2016» ՌԾՈւ զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *