Արցախում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն

Հոկտեմբերի 17-ին Պաշտպանության բանակում մեկնարկել է պլանային հրամանատարաշտաբային զորավարժություն: Վարժանքներին ներգրավվել են ՊԲ վարչության և կենտրոնական ենթակայության զորամասերը:  Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և շտաբի պետ Կարեն աբրահամյանը՝ վարժանքների ընթացքում

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը և շտաբի պետ Կարեն աբրահամյանը՝ վարժանքների ընթացքում

«Զորավարժության ընթացքում հաշվի են առնվելու ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները», – Նշվում է ՊԲ հաղորդագրությունում:

Զորավարժությունը նպատակը պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ հրամկազմի գիտելիքների ու գործնական կարողությունների, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակի բարձրացումն է:

ՊԲ հրամանատարաշտաբային զորավարժությունից. 17.10.2017 թ.

ՊԲ հրամանատարաշտաբային զորավարժությունից. 17.10.2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *