ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ՀՕՊ ուժերը Ս-300-ներով մարտական կրակով վարժանքներ են անում Աստրախանում

Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի զենիթահրթիռային ուժերի զինծառայողները պատրաստվում են Աստրախանի «Կապուստին-Յար» զորավարժարանում Ս-300Վ ՀՕՊ համակարգերով կրակային զորավարժության: Ներկայում իրականացվում են կրակի նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին Razm.info-ին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Ռուսաստանյան Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի արձակման կայան

Ռուսաստանյան Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի արձակման կայան

Մարտական կրակով վարժանքներին ընդառաջ զինծառայողները խաղարկել են օդային հարձակման հետմղման, Երևանի և Գյումրիի կայազորներում առավել կարևոր օբյեկտների քողարկման, վարժասարքերի վրա արագընթաց, փոքր չափերի թիրախների խոցման առաջադրանքներ:

Մեկշաբաթյա վարժանքների ընթացքում զինծառայողները պետք է հանձնեն տարբեր տեսակի քննություններ՝ Ս-300Վ ԶՀՀ-ներով մարտական կրակի և դիվիզիոնային մարտավարական զորավարժությունների իրականացմանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար:

Ակտիվ փուլում զինծառայողները պետք է խոցեն միջին և մեծ բարձրության վրա պայմանական հակառակորդի ակտիվ գործողություններին նմանակող թիրախներ:

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 150 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *