Իրադրությունն Իրաքյան Քրդստանում. Բաղդադը վերահսկում է Քիրքուքը և նավթային տարածքները

Հոկտեմբերի 16-17-ին Իրաքի կառավարական ուժերը և շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը քրդական ուժերից գրավել են Քիրքուք քաղաքը և շրջական բնակավայրերը, Սինջարի շրջանը, Մոսուլից արևելք ընկած մի քանի բնակավայր: Բաղդադը այժմ վերահսկում է Քիրքուքի բոլոր նավթագազային հատվածները: Այս տեղեկությունները հաստատում է նաև Իրաքյան Քրդստանի Rudaw լրատվական գործակալությունը:

Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը գործում է Իրանի, Իրաքի կառավարության օժանդակությամբ: Ներկայում բախումներ են ընթանում Բաշիքա ավանում վերահսկողություն հաստատելու համար:Իրաքյաան կողմից պնդում են, որ քաղաքն արդեն իրենցն է, Փեշմերգայից իրենց հերթին նշում, որ Բաշիքան քրդական ուժերն են դեռ վերահսկում:

Իրադրությունն Իրաքում ըստ քրդական Ռւդաո Գործակալության (Ներառված չեն Սինջարի, Մոսուլի գործողությունները)

Իրադրությունն Իրաքում ըստ քրդական Ռւդաո Գործակալության (Ներառված չեն Սինջարի, Մոսուլի գործողությունները)

Սինջարում վերահսկողություն հաստատելու համար Իրաքի բանակին օժանդակել են նաև տեղի եզդիական ուժեր: Եզդիները Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը ժամանակին մեղադրում էին, որ Փեշմերգան 2014 թ. լքել է իրենց և թողել «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի քմահաճույքին: Ըստ երևույթին սա դեր է խաղացել, որպեսզի եզդիները օժանդակեն Բաղդադին: Բացի այդ, մեծ քանակությամբ եզդիներ կան հենց Հաշդ ալ-Շաաբիի կազմում:

Բոլոր հիմնական վայրերում առաջնային գործողությունները իրականացնում են Հաշդ ալ-Շաաբիի, ոչ թե անմիջապես Իրաքի բանակի ուժերը:

Թուրքական «Անադոլուն» իր հերթին պնդում է, որ ԻՊ ուժերը օգտվել են ռազմական գործողություններից և Քիրքուքից արևմուտք երկու գյուղ գրավել: Այս տեղեկությունն առայժմ չի հաստատվել:

Բաղդադի գործողություններն անվերապահորեն աջակցում են Իրանը և Թուրքիան: Միացյալ Նահանգները կողմերին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները: Քիրքուքի գործողության մասին ավելի մանրամասն մեր հետևյալ նյութերում (1, 2, 3, 4, 5):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *