Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը

Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հ. Աքարը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վ. Չաչիբաիան Թբիլիսիում. 17.10.2017 թ.

Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը, Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հ. Աքարը և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վ. Չաչիբաիան Թբիլիսիում. 17.10.2017 թ.

Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան քննարկել են՝

  • Երեք երկրների ռազմական համագործակցության հեռանկարները,
  • Տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերի համատեղ պահպանությունը,
  • Տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում
    • Արցախյան հակամարտությունը,
    • Վրաստանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ:

Հանդիպման արդյունքներից առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Հիշեցնեք, որ երեք երկրների զինված ուժերը սեպտեմբերին Վրաստանում խաղարկել էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության գործողություններ: Վարժանքների ընթացքում իրականացվել էր նաև բազմազգ բրիգադի շտաբի ստեղծման առաջադրանք:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպման համար Վրաստան էր այցելել հոկտեմբերի 16-ին: Նույն օրը նրան ընդունել էին Վրաստանի ՊՆ Լևան Իզորիան և ԶՈւ ԳՇ պետ Վ. Չաչիբաիան:

Հոկտեմբերի 17-ի առավոտյան Թբիլիսում հանդիպել էին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը: Հուլուսի Աքարը հայտարարել է, որ եռակողմ հանդիպմանը քննարկելու են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս հարցի քննարկման մասին առայժմ տեղեկություններ չկան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *