Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈւ ռազմական տեսչության վերահսկողության վարչության պետը

Հայաստան է ժամանել Բելառուսի ԶՈւ գլխավոր ռազմական տեսչության վերահսկողության վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմի հետ քննարկվելու են զորքերում ֆինանսատնտեսական գործունեության պլանավորման և վերահսկման առանձնահատկությունները, ստուգումների կազմակերպման կարգն ու յուրահատկությունները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Այցը տևելու է հոկտեմբերի 16-ից 18-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *