Թուրքիայում ձերբակալվել է ևս 15 գործող զինվորական

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի 12 նահանգներում անցկացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է զինված ուժերի ևս 15 գործող զինվորական: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալութունը:

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո ուժայինների ձերբակալություներ

Զինծառայողներին կասկածում են «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար: Հարցաքննության համար զինծառայողները տարվել են անվտանգության գլխավոր տնօրինություն (ոստիկանություն): Գյուլենը, ով ներկայում բնակվում է Միացյալ Նահագներում, մեղադրվում է Թուրքիայում 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

Հոկտեմբերի 10-ին թուրքական կողմը ձերբակալել էր ևս 33 զինծառայողի, որոնց շարքում նույնպես կային գործող զինվորականներ:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին «գյուլենականության» մեղադրանքով կալանավորման որոշում էր կայացվել 117 զինվորականի նկատմամբ, այդ թվում՝ 98 գործող: Ներկայում ձերբակալությունները ևս շարունակվում են: Սեպտեմբերի վերջից մինչև այժմ ձերբակալվել է մոտ 85-90 զինծառայող, որոնց մեծ մասը՝ գործող (1, 2, 3, 4):

Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները «որս են սկսել» զինված ուժերում և այլ կառույցներում: Զինված ուժերից հեռացվել է բարձրագույն սպայական կազմի մի մասը, այդ թվում նաև գեներալներ, գնդապետներ:

Միևնույն ժամանակ իշխանությունները հեղաշրջման փորձից հետո սկսեցին վերակառուցել զինված ուժերը: Ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայի զինուժը անմիջականորոն դրվեց նախագահի վերահսկողության ներքո, ժանդարմերիան ամբողջությամբ անցավ ներքին գործերի ենթակայության ներքո, փակվեցին ռազմական լիցեյներն ու դպրոցները, դրա փոխարեն ստեղծվեց Թուրքիայի պաշտպանության համալսարանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *