Թուրքիայի ԱԱԽ «առաջարկ». փակել երկինքը Էրբիլի համար, երկարացնել «արտակարգ դրությունը»

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Թուրքիայի կառավարությանը «խորհուրդ են տվել» երկարաձգել «արտակարգ դրությունը» և Իրաքյան Քրդստանի համար փակել օդային տարածքը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ. 16.10.2017

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ. 16.10.2017

ԱԱԽ-ի հայտարարությունում նշվում է, որ «արտակարգ դրության» երկարաձգումը պայմանավորված է «ահաբեկչական խմբավորումների դեմ» պայքարով:

ԱԱԽ-ն նաև «խորհուրդ է տվել» սկսել թուրք-իրաքյան սահմանին տեղակայված Հաբուր անցակետի ղեկավարման հանձնումը Իրաքի կենտրոնական իշխանություններին:

Նշենք, որ Թուրքիայի ԱԱԽ խորհրդատվական մարմին է: Այն իր առաջարկները և խորհուրդները փոխանցում է Թուրքիայի կառավարությանը, որն էլ դիմում է խորհրդարանին վավերացման համար: Հատկանշական է, որ խորհրդի առաջարկները գրեթե միանշանակ ընդունվում են երկրի խորհրդարանում:

«Արտակարգ դրությունը» հայտարարվել է 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո, վերջին անգամ երկարաձգվել է այս տարվա հուլիսին:

Նշենք, որ Թուրքիան դեմ է Իրաքյան Քրդստանի անկախությանը և երկրի իշխանությունները ամենատարբեր մակարդակներով հայտարարել են, որ դիմելու են բոլորին միջոցներին քրդերի անկախությունը կանխելու համար, այդ թվում նաև ռազմական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *