Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի Իդլիբ նահանգի հետ սահմանին

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի զինված ուժերը շարունակել են զինտեխնիկայի նոր խմբաքանակներ ուղարկել երկրի հարավային Հաթայ նահանգ՝ անմիջապես Սիրիայի Իդլիբ նահանգին սահմանակից հատվածներ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել թուրք-սիրիական սահմանին

Զինտեխնիկան տեղակայվել է Ռեյհանլի գավառի սահմանապահ ստորաբաժանումներում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի զինուժը նախ հետախուզական գործողություններ էր սկսել Իդլիբ նահանգում, այնուհետև՝ հոկտեմբերի 12-ին, Թուրքիայի զինուժը ներխուժել էր նահանգ և տեղակայվել Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով:

Թուրքական կողմի տվյալներով՝ Իդլիբում տեղակայվել է Թուրքիայի ԶՈւ 500 հատուկջոկատային և զրահատեխնիկա: Սիրիայի այդ նահանգում թուրք զինծառայողների թվաքանակը հետագայում կարող է ավելացվել:

Սիրիայի 4 շրջաններում, այդ թվում նաև Իդլիբում, «ոչ բախումային գոտիներ» ստեղծելու վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Աստանայում սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների շրջանակներում:

Այս բանակցությունների և Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավորներն են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Ընդ որում, Ռուսաստանը և Իրանը, մինչև այժմ չեն փորձել  խոչընդոտել թուրքական զինուժի Իդլիբ ներխուժմանը, ո՛չ էլ հայտարարել, որ դա համաձայնություններին դեմ է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *