ՌԴ զինուժը Աբխազիայում խոցել է պայմանական հակառակորդի ավիացիան

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված ստորաբաժանումները «Ցաբալ» լեռնային զորավարժարանում անցկացվող վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ավիացիան և զրահապատ տեխնիկան։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

ԲՄ-21 «Գռադ» ՀԿՌՀ

ԲՄ-21 «Գռադ» ՀԿՌՀ

Վարժանքների առաջին փուլում մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները տագնապով վեր են կացել և քողարկված շարժվել մարտական գործողությունների վայր։ Շարժման ընթացքում զինծառայողները մշակել են երթի ժամանակ հակառակորդի ավիացիոն հարվածներին և դիվերսիոն-հետախուզական խմբերին դիմակայելու գործողությունների հարցեր։

Առաջին փուլի ընթացքում զինծառայողները մարտական կրակով պետք է խոցեն պայմանական հակառակորդի կենդանի ուժը, զրահապատ տեխնիկան, ավիացիան նմանակող շուրջ 1000 թիրախ։

Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 500 զինծառայող, 100 միավոր զինտեխնիկա՝ այդ թվում «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Դոզոր» զրահապատ մեքենաներ, ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *