Իրաքի հյուսիսում սպանվել է 4 թուրք զինծառայող, վիրավորվել՝ ևս 6-ը

Հոկտեմբերի 16-ին և 17-ին Իրաքի հյուսիսային Զափ շրջանում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և Թուրքիայի ուժայինների միջև բախումներում սպանվել է 4 թուրք զինծառայող, ևս 6-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Շեմդինլի և Չուքուրջա գավառները «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ (արխիվ)

Շեմդինլի և Չուքուրջա գավառները «ռազմական անվտանգության գոտի» են հայտարարվել․ (արխիվ)

Թուրքական կողմի պնդմամբ՝ Թուրքիայի օդուժը մի քանի անգամ հարվածել է Զափ շրջանում PKK-ի դիրքերին՝ «շարքից հանելով» 16 զինյալի: Օդային հարվածներից կործանիչներից բացի, ներգրավվել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ 2017-ի սկիզբից մինչև այժմ թուրքական կողմը տվել է մոտ 150 զինծառայողի կորուստ, քիչ չեն նաև քրդական կողմի կորուստները:

Թուրքական օդուժը հաճախ է հարվածում PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են զինյալների հիմնական բազաները և ճամբարները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *