Իսրայելի ՌՕՈւ-ն ոչնչացրել է Սիրիայի Ս-200 ԶՀՀ-ի մեկ մարտկոց

Հոկտեմբերի 16-ին Լիբանանի վրայով պլանային թռիչք իրականացնող Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ է արձակվել Սիրիայի տարածքից: Ի պատասխան սրա՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են Դամասկոսի հարևանությամբ տեղակայված Ս-200 ԶՀՀ-ի մարտկոցը:

Այս մասին հայտնում են Իսրայելի ՊԲ-ից: Սիրիական կողմը դեռ չի մեկնաբանել միջադեպը:

Հայտարարության մեջ նշվում է, որ թիրախի ուղղությամբ արձակվել է 4 հրթիռ և այն հաջողությամբ ոչնչացվել է, իսկ իսրայելական ինքնաթիռները անվտանգ վերադարձել են բազաներ: Հարձակման մասին տեղեկացրել է նաև ռուսաստանյան կողմը:

Ս-200-ը  հեռահար խոցման խորհրդային զենիթահրթիռային համալիր է և սպառազինությամն մեջ է մտել 1960-ականների կեսերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *