Թբիլիսում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

Հոկտեմբերի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը, տարածաշրջանային իրադրությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան

Կողմերը նաև անդրադարձել են համատեղ վարժանքներին, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ռազմական համագործակցությանը:

Վրաստանի ՊՆ ղեկավարի հետ հանդիպումից առաջ Հասանովին ընդունել է նաև Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գենրալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան:

Թբիլիսում հանդիպել են Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը. 16.10.2017

Թբիլիսում հանդիպել են Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը և Ադրբեջանի ՊՆ ղեկավարը. 16.10.2017

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հոկտեմբերի 16-ին այցելել է Վրաստան՝ հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ հրամանատարների հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *