Իրաքի բանակը մտել է Քիրքուք քաղաք

Հոկտեմբերի 16-ին շարունակվող գործողության արդյունքում Իրաքի զինված ուժերը, Բաղդադի և Իրանի աջակցությամբ գործող շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորման հետ համատեղ մտել են նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուք քաղաքի տարածք: Տեղեկությունը հաստատում է նաև Իրաքյան Քրդստանի Rudaw լրատվական գործակալությունը:

Շուրջ մեկ ժամ առաջ Twitter-ում իրաքյան աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Իրաքի բանակի արագ արձագանքման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Քիրքուքի հիմնական անցակետերի նկատմամբ:

Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել նաև Քիրքուքի շրջանի նավթագազային հանքավայրերի առնվազն զգալի մասին, խոշորագույն ռազմաբազայի՝ Կ1 ավիաբազայի նկատմամբ:

Իրաքյան Քրդստանի Փեշմերգա զորաջոկատները նահանջում են նաև Քիրքուքի այլ հատվածներից: Ըստ նախնական տեղեկությունների՝ քրդական ուժերի մի մասը նահանջում է դեպի Սուլեյմանիե:

Քիրքուքի ռազմագործողության մասին ավելի մանրամասն՝ հետևյալ հոդվածներում.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *