Իրաքի բանակը գրավել է Քիրքուքի նավթագազային հանքավայրերի առնվազն մի մասը

Հոկտեմբերի 16-ին շարունակվող ռազմագործողության արդյունքում Իրաքի կառավարական բանակը վերահսկողություն է հաստատել Քիրքուքի մի շարք նավթագազային հանքավայրերի, արտադրական շրջանների նկատմամբ: Քրդական Փեշմերգա զինված ուժերը սկսել են նահանջել նաև Քիրքուքի մի շարք շրջաններից:

Ռուսաստանյան Russia Today լրատվակայքը նաև տեսանյութ և ֆոտոռեպորտաժ է հրապարակել իրաքյան բանակի գործողություններից: Նշվում է, որ Իրաքի զինուժը գրավել է առնվազն երկու հանքավայր և ռազմաբազան:

Ավելի վաղ արդեն հայտնել էինք, որ իրաքյան ուժերը վերահսկողություն են հաստատել Քիրքուքի մոտ տեղակայված խոշորագույն ռազմաբազայի՝ Կ1 ավիաբազայի նկատմամբ:

Քիրքուքի ռազմական գործողությունների վերաբերյալ ավելի մանրամասն՝ հետևյալ հղումներով (1, 2):

Իրաքի վարչապետ Հեյդար աբադին հայտարարել է, որ քրդական Փեշմերգան պետք է անցնի Իրաքի կառավարական բանակի վերահսկողության տակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *