Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈւ հրամանատարները

Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Վրաստան: Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում պետք է հանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի հրամանատարները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Հիշեցենք, որ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները վերջին անգամ եռակողմ քննարկումներ անցկացրել էին 2017 թ. մայիսին՝ Բաթումում:

Այդ ժամանակ երեք երկրների ՊՆ ղեկավարները ցանկություն էին հայտնել ընդլայնել համատեղ զորավարժությունների մասշտաբները:

Վրացական կողմը նաև առաջարկել էր  լեռնային պատրաստության Սաչխերիի իր դպրոցը շարունակել օգտագործել Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականների պարապմունքների համար:

Նախատեսվող հանդիպումը կլինի այս ձևաչափով 6-րդը, իսկ հենց Վրաստանի տարածքում՝ 3-րդը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *