Վրաստանում մարտական կրակով ավարտվել է «Փոթորիկ – 2017» զորավարժությունը

Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի զորավարժարանում անցկացվել է «Փոթորիկ – 2017» զորավարժության մարտական կրակով փուլը: Դրանց ներգրավվել են Վրաստանի ԶՈւ հրետանային, ականանետային ստորաբաժանումներ և տանկեր:  Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:

Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկերը «Փոթորիկ-2017» զորավարժության ընթացքում

Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկերը «Փոթորիկ-2017» զորավարժության ընթացքում

Ըստ հաղորդագրության՝ մարտական կրակի ընթացքին ներգրավվել են Տ-72 տանկեր, «Մստա-Բ» քարշակվող հրետանի, 82 և 120 մմ տրամաչափի ականանետներ ՍՊԳ-9, ինչպես նաև դիպուկահարների խումբ և Վրաստանի ԶՈւ 1-ին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի «Ալֆա» վաշտը:

Զորավարժության նպատակը օպերատիվ մակարդակում ստորաբաժանումների գործողությունների համակարգումն ու մշակումն է։ Վարժանքների ընթացքում մշակվել են նաև մարտականին մոտ պայմաններում որոշումներ ընդունելու մեխանիզմներ։

«Փոթորիկ»  զորավարժությունը առաջին անգամ անցկացվել է 2016 թվականին, որին ներգրավվել էր 700 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *