Ավարտվել է Ռուսաստանի և Բելառուսի ԶՈւ համատեղ դեսանտայինների զորավարժությունը

Հոկտեմբերի 12-ին Ռուսաստանի Պսկովի շրջանում ավարտվել է այդ երկրի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների համատեղ զորավարժությունը։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Զորավարժության վերջին օրը երկու երկրների զինծառայողները հավաքել են դաշտային ճամբարը, զինտեխնիկան բեռնել երկաթուղու բեռնատար վագոններ։

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Զորավարժության ընթացքում Բելառուսի ԶՈւ զինծառայողները կիրառել հիմնականում ԲՏՌ-80 զրահափոխադրիչ, 82մմ տրամաչափի նռնականետներ, «Կոնկուրս»  132մմ հակատանկային հրթիռային համալիրներ, տարբեր հրաձգային զենքեր։

Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները վարժանքներին ներգրավել են ԲՄԴ-2 դեսանտի մարտական մեքենաններ, «Նոնա» 120մմ ինքնագնաց հրետանային համակարգ, դիպուկահար հրացաններ, օդային հետախուզության միջոցներ։

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումների զորավարժությունը մեկնարկել էր հոկտեմբերի 9-ին։ Զորավարժությանը ներգրավված էր 1000 զինծառայող, 200 միավոր զինտեխնիկա։

Զորավարժության առաջին օրերին խաղարկվել էին պայմանական հակառակորդի օդանավակայանը գրավելու գործողություններ։

Հավելենք, որ սեպտեմբերի 14-20-ը Ռուսաստանում և Բելառուսում անցկացվում էր ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունը։

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Ռուսաստանի ԶՈւ օդադեսանտային ուժերի և Բելառուսի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները համատեղ վարժանքներ են անցկացնում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *