Թուրքիան ավարտել է հետախուզումը Իդլիբում և անցնում է հիմնական գործողությանը

Թուրքիայի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները ավարտել են Սիրիայի Իդլիբ տարածքում նախանական հետախուզումը և 14 դիտակետերի կառուցումը: Թուրքական զինուժը անցնել է Իդլիբի գործողության հիմնական փուլին: Նման հայտարարություն հոկտեմբերի 13-ին տարածել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ սիրիայի Իդլիբում

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ սիրիայի Իդլիբում

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնում է, որ թուրք զինծառայողները շարունակում են գործողությունները Սիրիայի Իդլիբ նահանգում՝ Աստանայում ձեռքբերած համաձայնության հիման վրա:

Հոկտեմբերի 8-ին հետախուզական ստորաբաժանումներ էին մտել Իդլիբ՝ նախապատրաստական աշխատանքների համար: Հոկտեմբերի 12-ի գիշերային ժամերից Իդլիբ է մտել արդեն 100 հատուկ նշանակության զինծառայող, 30 միավոր զրահատեխնիկա: Այսպիսով Թուրքիան արդեն անցել է Իդլիբում տեղակայվելու գործողության ակտիվ փուլին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *