ՀՀ ԱԻՆ-ը աղետների կանխարգելման հարցում կաշխատի ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակի հետ

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոյին: Կողմերը քննարկել են Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման, կանխարգելման, աղետների հետևանքների վերացման մեխանիզմների և մեթոդաբանության կատարելագործման հնարավորությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոյին

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Պաոլա Ալբրիտոյին

Նախարար Տոնոյանը նշել է, որ պետության համար ավելի քիչ ծախսատար, բայց և ավելի արդյունավետ է գումար ներդնել աղետների կանխարգելման գործընթացում, քան աղետից հետո վերացնել վերջինիս հետևանքները:

Այս համատեքստում կողմերը կարևորել են հոկտեմբերի 13-ին «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ազգային ժողովում կայանալիք լսումները: Նշվում է, որ «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով լսումները «կարող է հաջողված սկիզբ դառնալ աղետների կանխարգելման մշակույթը նաև օրենսդրական դաշտում ձևավորելու համար»:

Կողմերը քննարկել են նաև աղետների ռիսկի նվազեցման ռազմավարությունը տարածաշրջանային և պետական մակարդակներից համայնքային մակարդակներում ներդնելու հիմնախնդիրը։ Յուրաքանչյուր համայնքի համար կենսականորեն անհրաժեշտ է ունենալ աղետների ռիսկերի նվազեցման սեփական մարտավարությունը:

Հանդիպման ավարտին ՄԱԿ-ի եվրոպական տարածաշրջանի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավարն այցելել է ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության գործառույթներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *