ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղը խոցել է պայմանական ծովային և ափամերձ թիրախներ

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի «Թաթարստան» հրթիռային նավի և «Գռադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավի անձնակազմերը ամփոփիչ վարժանքների շրջանակներում հրթիռային հարվածներով խոցել են ափամերձ և ծովային թիրախներ։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատավական գործակալությունը։

Վարժանքների առաջին փուլում «Գռադ Սվիյաժսկ» նավը  «Կալիբր» հրթիռներով խոցել է թիրախը, որը նույնականացնում էր պայմանական հակառակորդի նավերը։ Այնուհետև պայմանական հակառակորդի նավերին հարվածել է «Թաթարստան» նավը։

Գռադ Սվիյաժսկ փոքր հրթիռային նավ. ՌԴ ՌԾՈւ

Գռադ Սվիյաժսկ փոքր հրթիռային նավ. ՌԴ ՌԾՈւ

Վարժանքների երկրորդ փուլում «Գռադ Սվիյաժսկ» նավը  «Կալիբր» հրթիռներով խոցել է առափնյա թիրախը՝ պայմանական հակառակորդի հրամանատարական կետը։

Վարժանքների ընթացքում հրթիռների պայմանական արձակումներ են իրականացրել նաև «Դաղստան», «Ուգլիչ», «Վելիկիյ Ուստյուգ» նավերը։

Վարժանքների նպատակը 2017 թ․ ամառային փուլի մարտական պատրաստության մակարդակը ստուգելն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *