Ադրբեջանում անցկացվել են հրթիռահրետանային ուժերի մարտական կրակով պլանային վարժանքներ: Վարժանքների ընթացքում օգտագործվել են կրակի կառավարման ավտոմատացված համակարգեր, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ կրակի ճշգրտման համար: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Դատելով հրապարակված լուսանկարներից և տեսանյութից՝ վարժանքներին ներգրավվել են՝
- ԲՄ-21 «Գռադ» ՀԿՌՀ
- Իսրայելական արտադրության 122 մմ տրամաչափի «Լինքս» ՀԿՌՀ (Ղազախստանում հավաքված տարբերակը՝ տեղադրված ԿամԱԶ-ի շասսիի վրա)
- 152 մմ տրամաչափի «Գիացինտ-Բ» քարշակվող հրետանի
- 152 մմ տրամաչափի «Ակացիա» ինքնագնաց հրետանի