ՀԱՊԿ երկրները չծրագրված վարժանքներ կանցկացնեն Տաջիկստանում. Սիդորով

ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսվում են նաև չծրագրված վարժանքներ, որոնք անցկացվելու են Տաջիկստանում: Նշված զորավարժությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ից: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սիդորովը՝ ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում:

Ընթացիկ տարում «Մարտական եղբայրություն-2017» ընդհանուր անվամբ միավորված զորավարժությունները իրականացվում են հետախուզական ուժերի և միջոցների, հավաքական ուժերի օպերատիվ արձագանքման ստորաբաժանումների, խաղաղապահ համահավաք ուժերի ներգրավվածությամբ:

Սիդրիրովի խոսքով՝ դրանք մեկնարկել են դեռևս 2017-ի ապրիլին՝ համատեղ գործնական վարժանքով, որում ընդգրկված էին ՀԱՊԿ մշտական մարմինները, քարտուղարությունը, միացյալ շտաբը, պետությունների օպերատիվ կառավարման լիազոր ներկայացուցիչները: Վարժանքն անցկացվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայում: Այնուհետև միացյալ շտաբում անցկացվել են մի շարք շտաբային մարզումներ:

«Որոնում-2017» եւ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունները ստեղծված ուսումնական իրավիճակի տրամաբանական շարունակությունն են: Հետևաբար, խնդիրների բավականաչափ լայն շրջանակ է ներառված, ամենակարևորը, սակայն, միացյալ ուժերի կառավարումն է: Այսինքն՝ զորավարժությունների ընթացքում կատարելագործելու ենք որոշումների ընդունման եւ իրացման կարգը»,— ասել է գեներալ-գնդապետը:

Ինչպես նշել է Սիդիրովը՝ զորավարժություններում ներգրավված է համատեղ ուժերի արտահաստիքային կազմը: Հիմնական անձնակազմը պատրաստված, ուսուցանված է, և այս առումով խնդիրներ գրեթե չեն ծագում:

Անդրադառնալով «Որոնում-2017»-ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հայտնել է, որ դիտարկում են Կովկասյան տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ-երկրների հետախուզական ուժերի լիարժեք կիրառման հնարավորությունը: Կատարելագործում են ռադիոտեխնիկական, ռադիոէլեկտրոնային, օդային, տիեզերական հետախուզությունը, ռազմական հետախուզությունը և հատուկ նշանակության խմբերի գործողությունները:

Նշենք, որ Հայաստանում ավարտվել է «Որոնում» զորավարժության վերջին փուլը, իսկ այժմ ընթանում է «Փոխգործակցություն» զորավարժությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *