Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Իրաքի և Սիրիայի հետ սահման

Հոկտեմբերի 11-ին Թուրքիայի զինուժը Իրաքի և Սիրիայի հետ սահմաններին տեղակայված ստորաբաժանումները համալրել է տանկերի և այլ զինտեխնիկայի նոր խմբաքանակով: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Իրաքի և Սիրիայի հետ սահման

Թուրքիայի զինուժը զինտեխնիկայի նոր խմբաքանակ է ուղարկել Իրաքի և Սիրիայի հետ սահման

Զինտեխնիկայի մի խումբը ուղարկվել է Իրաքի հետ սահմանային Շրնաք նահանգի Սիլոփի գավառ, որտեղ ներկայում Թուրքիայի զինուժը Իրաքի զինուժի հետ միասին վարժանքներ է անցկացնում: Վարժանքներն անցկացվում են անմիջապես Իրաքյան Քրդստանի սահմանին՝ Հաբուր անցակետի շրջանում:

Մյուս խմբաքանակն էլ ուղարկվել է անմիջապես Սիրիային սահմանակից Շանլըուրֆա նահանգի Սուրուչ գավառի ստորաբաժանումներ: Դրանք տեղակայվել են Սիրիայի քրդական ուժերի վերահսկած տարածքներին հարակից հատվածում:

Սիրիայի հյուսիսում կա 2 փաստացի ինքնավար քրդական շրջան (կանտոն), որոնք վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):

Նշենք, որ ներկայում Թուրքիայի զինուժը հետախուզական գործողություններ է իրականացնում նաև Սիրիայի Իդլիբ նահանգում: Ըստ թուրքական կողմի՝ Իդլիբում վերահսկողության գոտիների բաժանման հարցում համաձայնություն է ձեռք բերվել «Թահրիր ալ-Շամ» (նախկինում՝ Ալ-Կաիդայի սիրիական թև «Ալ-Նուսրայի ճակատ»)  ահաբեկչական խմբավորման հետ: Ըստ համաձայնության՝ թուրքական զինուժը տեղակայվելու է Սիրիայի Իդլիբ նահանգի Բաբ ալ-Հավա և Դարաաթ Իզզա անցակետերի բնակավայերի միջև ընկած գոտում ՝ դրանով գերթե սահմանազատելով Սիրիայի քրդերի վերահսկած Աֆրին նահանգը և Իդլիբը:

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *