ՀԱՊԿ երկրներից մեկի դեմ սպառնալիքի դեպքում կկիրառվի նույն զինտեխնիկան, ինչ վարժանքների ընթացքում

«Փոխգործակցություն» զորավարժությանը ներգրավվել են բոլոր այն նմանակող ուժերն ու միջոցները, որոնք համաձայն գործող պայմանագրերի՝ ընդգրկված պետք է լինեն տարբեր երկրների տարբեր իրավիճակների ու սպառնալիքների ժամանակ անհրաժեշտ գործողություններում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԶՈւ օպերատիվ վարչության պետ գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։

Գեներալ-մայորի խոսքով՝ հոկտեմբերի 11-ի վարժանքներին Հայաստանի կողմից մասնակցել է հատուկ նշանակության ստորաբաժանում, որը աէրոմոբիլ տարրի կազմով իրականացրել է իր առջև դրած խնդիրը։

«Քանի որ զորավարժությունը անցկացվում էր ՀՀ տարածքում, ընդգրկված էր ոչ միայն համագործակցության անկախ պետությունների կազմում ընդգրկված զորախմբերը, այլ նաև 102-րդ ռազմաբազայի զորախումբը, որը կազմում է միացյալ զորախմբի մաս, և ընդգրկված սպառազինությունը և տեխնիկան բնականաբար հաստիքային են, ինչ-որ այսօր ծառայության ընթացքում և պատրաստության խնդիրների կատարման համար պետք է ներգրավված լինեն»,–մասնավորապես նշել է օպերատիվ վարչության պետը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *