Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը խաղարկել են «հակառակորդի դիրքերը շրջափակելու» վարժանքներ

Հոկտեմբերի 11-ին Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքներին անմիջապես սահմանակից շրջաններում Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը խաղարկել են «հակառակորդի դիրքերը բոլոր կողմերից շրջափակելու և գրավելու» գործողություններ:  Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակում են զորավարությունը թուրք-իրաքյան սահմանին

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը շարունակում են զորավարությունը թուրք-իրաքյան սահմանին

Ըստ զորավարժության սցենարի՝ գրավված դիրքերում տեղակայվել են հետևակի մարտական մեքենաներ և տանկեր: Վարժանքների ավարտից հետո զինծառայողները վերադարձել են իրենց զորամասեր:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինուժը ցամաքային զորքերի 1-ին բանակի, 2-րդ կորպուսի 18-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությունից զորավարժության վայր է տեղափոխել ևս 10 տանկ, 2 ՀՄՄ և 3 հաուբից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը երկրի հարավարևելյան Շրնաք նահանգի Սիլոփի գավառում՝ Հաբուր անցակետի տարածքներում զորավարժություն է սկսել դեռևս սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 26-ին այդ վարժանքներին միացել է նաև Իրաքի զինուժը:

Թուրքական կողմից զորավարժությունը ղեկավարում են 2-րդ բանակի 7-րդ կորպուսի հրամանատարն ու 4-րդ կորպուսի 28-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *