Թուրքիան Կարսում զորավարժություն կանի հոկտեմբերին և 2018 թ. հունվար-փետրվարին

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-27-ին և 2018 թ. հունվարի 15-ից փետրվարի 23-ը Թուրքիան զորավարժություն կանի Կարսի Աքբաբա զորավարժարանում: «Աքբաբայի» և հարակից տարածքներում հայտարարվել է «ժամանակավոր անվտանգության գոտի»:  Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հոկտեմբերի 11-ին հրապարակել է կողմնակի անձանց մուտքն արգելված տարածքների կոորդինատները:

Վարժանքների ընթացքում կրակի բարձրությունը չպետք է գերազանցի 14000 ֆուտը (մոտավորապես 4267 մ)։ Միջադեպերից խուսափելու համար զորավարժության անցկացումը կոորդիանցվելու է Կարսի քաղաքացիական օդանավակայանի համապատասխան մասնագետների հետ:

Թուրքիայի զինուժը պարբերաբար՝ տարվա ընթացքում մի քանի անգամ, զորավարժություն է անցկացնում Կարսի նշված զորավարժարանում: Սովորաբար դրանք լինում են տարվա բոլոր եղանակներին, այդ թվում ձմռանը՝ ավելի քան մեկ ամիս ժամկետով:

Հավելենք, որ Կարսում եռափուլ վարժանքներ անցկացվել են 2017 թ. ապրիլի 10-24-ն ընկած ժամանակահատվածում: Ավելի վաղ՝ փետրվարին, անցկացվել են ձմեռային պլանային վարժանքները: Շուրջ մեկամսյա վարժանքներ անցկացվել են նաև ընթացիկ տարվա մայիսին:

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում

Թուրքիայի ԶՈւ «Ձմեռ - 2015» կրակային զորավարժություն Կարսում

Թուրքիայի ԶՈւ «Ձմեռ ” 2015» կրակային զորավարժություն Կարսում

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում

Թուրքիայի զինված ուժերի զորավարժությունը Կարսի «Աքբաբա» զորավարժարանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *