Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահին

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին ընդունել է Բելառուսի պետական ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավար, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալեվը: Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը և «նախանշել հետագա զարգացման քայլերը»: Այս մասին հոկտեմբերի 10-ին հայտնել է Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի կայքը:

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահը

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահը

Հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը հակված են զարգացնել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև այցելել է Բելառուսի մի շարք ռազմարդյունաբերական կազմակերպություններ, ծանոթացել բելառուսական արտադրանքին, զինտեխնիկային:

Հիշեցնենք, որ Հասանովը Բելառուս էր այցելել հոկտեմբերի 8-ին. առաջին օրը նրան ցուցադրել էին Բելառուսում հավաքվող «Պոլոնեզ» հրթիռային համալիր: Հոկտեմբերի 9-ին Հասանովին ընդունել էին Բելառուսի նախագահը և պաշտպանության նախարարը:

Ադրբեջան հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել էր Բելառուսի ռազմական ակադեմիա, հանդիպել նաև այդ երկրի ԱԱԽ քարտուղարին: Նույն օրը Հասանովին նաև ցուցադրել էին Բելառուսում հավաքվող Տ38 «Ստիլետ» զենիթահրթիռային համալիրներ:

«Պոլոնեզ» ՀԿՌՀ․ Բելառուսի ԶՈւ

«Պոլոնեզ» ՀԿՌՀ․ Բելառուսի ԶՈւ

T382 ղեկավարվող հրթիռներով զինված «Ստիլետ» ԶՀՀ-ն: Լուսանկարը՝ Զաքիր Հասանովի այցից:

T382 ղեկավարվող հրթիռներով զինված «Ստիլետ» ԶՀՀ-ն: Լուսանկարը՝ Զաքիր Հասանովի այցից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *