Բելառուսում Զաքիր Հասանովին ներկայացրել են տեղական «Ստիլետ» ԶՀՀ-ն

Հոկտեմբերի 10-ին Բելառուս այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին ծանոթացել է երկրի ռազմարդյունաբերական արտադրանքին: Դատելով նկարներից՝ Հասանովին ցուցադրել են նաև տեղական արտադրության «Ստիլետ» ԶՀՀ-ն:Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

T382 ղեկավարվող հրթիռներով զինված «Ստիլետ» ԶՀՀ-ն: Լուսանկարը՝ Զաքիր Հասանովի այցից:

T382 ղեկավարվող հրթիռներով զինված «Ստիլետ» ԶՀՀ-ն: Լուսանկարը՝ Զաքիր Հասանովի այցից:

Նկարներում երևացողը «Ստիլետ» զենիթահրթիռային համալիրի  8 միավոր կառավորվող Т382 հրթիռներով համալրված տարբերակն է: Հատկանշական է, որ թեև ԶՀՀ-ն բելառուսական է, սակայն հենց այս հրթիռները արտադրում է Ուկրաինան:

«Ստիլետ» ԶՀՀ-ն «Օսա-1Տ» ԶՀՀ-ի արդիականացված տարբներակն է: «Ստիլետի» այս տարբերակի խոցման առավելագույն հեռահարությունը 20 կմ է, իսկ բարձրությունը՝ 10 կմ:

Հատկանշական է, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Ադրբեջանը Բելառուսից ձեռք է բերել «Ստիլետ» ԶՀՀ-ի երկու մարտկոց, սակայն 2016-ին Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հերքել էր դրանք՝ նշելով, որ իրենք անգամ միտք էլ չունեն այդ ԶՀՀ-ն ձեռք բերելու:

Զաքիր Հասանովի հետևում T381 մարտական մեքենան է: Դրա հիմքի վրա էլ կառուցված է «Ստիլետ» ԶՀՀ-ն

Զաքիր Հասանովի հետևում МЗКТ-69222 մարտական մեքենան է: Դրա հիմքի վրա էլ կառուցված է «Ստիլետ» ԶՀՀ-ն

Հիշեցնենք, որ Բելառուսում Զաքիր Հասանովը ծանոթացել է նաև բելառուսական 300 մմ տրամաչափի «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *